կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-21 09:32
Հասարակություն

Հայաստան զգալի քանակությամբ թուրքական լոլիկ է ներկրվել. «Հայկական ժամանակ»

Հայաստան զգալի քանակությամբ թուրքական լոլիկ է ներկրվել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարվա դեկտեմբերից սկսած Հայաստան է ներկրվել զգալի քանակությամբ թուրքական լոլիկ։ Այս մասին մեր թղթակցին հայտնել են միջին ջերմոցատերերը, որոնք համոզված են, որ սահմանին այդ լոլիկի ներկրումը չի ձեւակերպվել։ Այսինքն, մաքսազերծելիս լոլիկը ներկայացվել է այլ մթերքի անվամբ կամ ընդհանրապես չի արձանագրվել եւ չի մաքսազերծվել։ Կոնկրետ ծավալների մասին որեւէ տեղեկատվության մեր աղբյուրները չեն տիրապետում, բայց նշում են, որ թուրքական լոլիկի ներկրումը գնալով աճում է։ Խնդիրն այն է, որ Թուրքիայի դեմ Ռուսաստանի մտցրած պատժամիջոցներով թուրքական բանջարեղենի ներկրումը Ռուսաստան արգելվել է, եւ հիմա այդ բանջարեղենը էժանացված գներով հայտնվել է տարբեր շուկաներում, այդ թվում նաեւ հարավկովկասյան երկրներում։ Համեմատաբար էժան գինը թույլ է տայիս թուրքական լոլիկին մրցակցել տեղական արտադրանքի հետ։

Նշենք, որ թուրքական լոլիկը Հայաստան ներկրելու իրավական ոչ մի խոչընդոտ գոյություն չունի։ Սակայն գործարարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ վերջին տարիներին թուրքական լոլիկի ներկրումներ չէին իրականացվում։ Եթե ջերմոցատերերի ունեցած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, կնշանակի որոշ «գործարարներ» խախտել են այդ պայմանավորվածությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում