|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ֆիզիկական թերակտիվությունն առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների՝ սիրտ-անոթային, քաղցկեղի, շաքարային դիաբետի զարգացմանը նպաստող ռիսկի գործոններից է:
Միջազգային նոր մոտեցումներից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարության կողմից Արարատի և Արմավիրի մարզերում ներդրման փուլում է ֆիզիկական ակտիվության խթանման մեթոդաբանությունը, ինչը թույլ կտա բնակչության շրջանում բարձրացնել ֆիզիկական ակտիվության մակարդակը և նվազեցնել վերը նշված հիվանդություններով հիվանդացությունը և դրանց բարդությունների առաջացումն ու տարածվածությունը:
Առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների կողմից խորհրդատվության գործընթացը միջազգային մոտեցումներին համահունչ իրականացնելու համար Արարատի և Արմավիրի մարզպետարանի աջակցությամբ կազմակերպվել են դասընթացներ Արտաշատ, Մասիսի, Վեդու, Արարատի, Էջմիածնի և Արմավիրի բժշկական կենտրոններում: Տարածաշրջանի պոլիկլինիկաների և բժշկական ամբուլատորիաների տեղամասային թերապևտներն ու ընտանեկան բժիշկները ծանոթացել են ֆիզիկական ակտիվության խթանման մեթոդաբանությանը, ընթացակարգի կազմակերպմանը, այն հարցերին, որոնց պետք է ուշադրություն դարձնել պացիենտների հետ զրույցի ժամանակ` խրախուսելով առողջ կենսակերպը:
Առողջապահության նախարարություն