Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հիմնականում կոկորդի ուռուցքաբանական խնդիրների ժամանակ է, երբ կա ձայնի խռպոտվածություն, կոկորդի այտուց, ցավեր, որոնք համընկնում են մրսածության ժամանակ կոկորդի այտուցի և խռպոտության հետ. լրագրողներին ասաց քիթ-կոկորդ-ականջաբանության բժիշկ Արայիկ Ղարիբյանը։ «Պետք է իմանալ, որ մրսածության ժամանակ այդ ախտանիշներն առաջանում են կարճ ժամանակի ընթացքում, ընթանում են ջերմությամբ և կարճ ժամանակում դեղորայքային բուժման արդյունքում վերանում։ Իսկ ուռուցքային հիվանդությունները ավելի երկարատև պատմություն են ունենում։ Հիվանդի հետազոտությունից մենք հասկանում ենք, որ հիվանդությունը երկու օրվա չէ, այլ վաղուց է սկսվել»,-ասաց նա:
Բժշկի խոսքով՝ նման գանգատներով դիմողների թիվը մեծացել է, ծանրաբեռնվածությունը` եռակի ավելացել։ Ըստ նրա`վիրուսային հիվանդությունների կանխարգելման համար հարկավոր է տաք հագնվել, մեծ միջոցառումներից զերծ մնալ` վարակներ ձեռք չբերելու համար, իսկ արդեն հիվանդացածները պետք է խուսափեն մարդկանց հետ շփումից:
«Ցանկացած վիրուսային հիվանդության ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել մեծ քանակությամբ տաք հեղուկներ, որպեսզի տաք հեղուկը լվանա օրգանիզմը և հեռացնի վիրուսը։ Տաք հեղուկը ցանկալի է նաև մարսողականությունը կարգավորելու համար։ Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու համար պետք է ապրելաոճի, հիգիենայի պահպանում։ Սպորտով զբաղվող մարդիկ ավելի քիչ են հիվանդանում»,- հավելեց Ղարիբյանը։
Ինչ վերաբերում է ուռուցքներին, ըստ ուռուցքաբան, վիրաբույժ Արամ Բադալյանի, հիվանդը մի քանի շաբաթ ինքնուրույն բուժման ընթացքում արդյունքի չի հասնում և հայտնվում է ուռուցքաբանի մոտ, կամ` բուժվում է այլ բժիշկի մոտ, ով, հասկանալով, որ այս խնդիրը պայմանավորված չէ վիրուսային կամ բորբոքային խնդրով, ուղղորդում է ուռուցքաբանի մոտ։ «Այս սեզոնի բարդությունն այն է, որ հիվանդները ամիսներով բուժվում են թերապևտիկ բժիշկների մոտ, և եթե նրանց` ժամանակին կողմնորոշվածությունը չլինի, մենք ստանում ենք ավելի բարդացված դեպքեր։ Վերջին օղակը մենք ենք, բայց մինչ մեզ հասնելը պետք է գրագետ աշխատած լինեն։ Երևանում հիմնականում ճիշտ ժամանակին են մեզ հասնում հիվանդները, դժվարություն առաջանում է` մարզերի հետ կապված»,- ասաց նա:
Լրագրողի հարցին` կա՞ն ախտանիշներ, որոնք հատուկ են միայն ուռուցքներին, Բադալյանը պատասխանեց՝ ախտանիշների 90 տոկոսը նույնն է, ինչ վիրուսային հիվանդության ժամանակ։