| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանի դոպինգ թեստը դրական է եղել: Այս մասին հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մամուլում շրջանառվող լուրերի նաեւ աշխատանքից հեռացվել են կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ու մարզիկի անձնական մարզիչ Արման Ղազարյանը: Տեղեկությունը ճշտելու համար Yerkir.am-ը կապ հաստատեց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ, ով հայտնեց, որ հեռացվել է աշխատանքից.
«Ես հեռացել եմ աշխատանքից այն պատճառով, որ տեղյակ չեմ եղել թե ինչ է կատարվում տանը: Ինձանից թաքուն ինչ-որ բան են արել, բնականաբար պատասխանը ես պետք է տամ: Չգիտեմ այս ամենի ճշմարտությունը որն է:
Բազմաթիվ անգամ ասվել է, հեռու մնանք այդպիսի բաներից: Գիշեր-ցերեկ աշխատել ենք այդ ուղղությամբ: Ես հանգիստ քնում էի, քանի որ ճիշտ մարզումների շնորհիվ մենք մեծ հաջողությունների էինք հասել: Ցույց տվեցի, որ առանց արգելված նյութերի էլ մենք կարող ենք մեծ արդյունքների հասնել: Հավաքների ժամանակ ամեն անգամ ցուցումներ եմ տվել, թեստեր են լրացրել, թե ինչեր չի կարելի օգտագործել, եթե այս ամենից հետո էլի նման բան է լինում, ինչ անի պարոն Ներսիսյանը»:
Հարցին, թե ինքնակա՞մ է մարզիկը ընդունել արգելված պրեպարատներ, մարզիչը պատասխանեց. «Թող Պողոսյանն ասի, թե ով է իրեն խորհուրդ տվել արգելված պրեպարատներ օգտագործել, և արդյոք հավաքականի մարզիչը տեղյա՞կ է այս ամենից: Այս ամենի պատճառով ես հեռացվում եմ աշխատանքից և իմ տարիների աշխատանքը ջուրն է ընկնում: Ո՞ր մեղքիս համար: Միայն դավաճանը կարող էր նման բան անել իմ թիկունքում: Նրանց արգելել եմ առանց բժշկի թույլտվության նույնիսկ վիտամիններ օգտագործել, ուր մնաց թե արգելված պրեպարատներ»,-ասաց Ներսիսյանը: