Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Այսպես, ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ Մ. Խ.-ն հաղորդում է տվել, որ 20.02.2018թ.-ին նույն քրեակատարողական հիմնարկում իր և մյուս դատապարտյալների միջև տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ պարզաբանումներ պահանջելու նպատակով ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներն իրեն հրավիրել են նշված բաժնի աշխատասենյակներից մեկը, որտեղ հայհոյանքներ են տվել և բռնություն գործադրել իր նկատմամբ, պատճառել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:
Հատուկ քննչական ծառայությունում մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով մեղադրյալ Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 15.03.2018թ.-ին տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ տվյալ օրվա հերթապահ խմբում ընդգրկված աշխատակիցներն առանց որևէ պատճառի հայհոյել և ծեծի են ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:
Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է Ն. Կ.-ի հաղորդման հիման վրա: Նա հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները 17.03.2018թ.-ին ցանկացել են իրեն բերման ենթարկել ոստիկանություն, սակայն ինքը չի ցանկացել ենթարկվել ոստիկանների պահանջին, որից հետո վերջիններս ոստիկանական ավտոմեքենայի մեջ, ապա նաև` ոստիկանության Մաշտոցի բաժնում հայհոյանքներ են տվել իրեն և հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն: