|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի սեփականատեր ընկերության գլխավոր տնօրենը դատարանում ասել է, որ իրեն մեղավոր է զգում. հայտնում է РИА Новости-ն:
«Իհարկե, ես ինձ մեղավոր եմ զգում, այդ թվում` այն բանի համար, որ զոհվել են մարդիկ, դա ահավոր է, երեխաներ»,- ասել է Բոգդանովան:
Նա նաև նշել է , որ ինքը և սեփականատեր ընկերությունը ջանքեր են գործադրել, որ առևտրի կենտրոնի այցելուներն իրենց անվտանգ զգան:
Նշենք, որ առևտրի կենտրոնում կիրակի տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, նրանցից 41-ը` երեխաներ: Գործով կա 5 ձերբակալված: