կարևոր
1288 դիտում, 2 ամիս առաջ - 2024-02-17 08:57
Հասարակություն

Ձերբակալվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենը

Ձերբակալվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենը

Երեկ ձերբակալվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը, գրում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչներ երեկ ժամանել են Հերացի փողոցի վրա գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոն, որը հայտնի է «Հերացու անատոմիկ» անունով։

Քննիչները մի քանի ժամ նշված շենքում գործողություններ են կատարել, ապա իրենց հետ հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին։