| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել համատեղ և արդյունավետ աշխատանքի համար` ընդծելով, որ «Դիտակետ» ծրագիրը որպես ՊՆ և զորացրված զինծառայողների միջև հետադարձ կապի միջոց կարևոր ներդրում է մեր երկրի անվտանգության ապահովման հիմնական բաղադրիչի` հայոց բանակի առավել զարգացման և ամրապնդման տեսանկյունից, որը հնարավորություն է ընձեռելու ճիշտ վերլուծել և գնահատել ՊՆ որդեգրած քաղաքականության և սկզբունքների արդյունավետությունը, զինված ուժերի նկատմամբ հանրային ընկալումները:
Վիգեն Սարգսյանն անդրադարձել է ԶՈՒ-երում սկիզբ առած կառուցվածքային բարեփոխումներին և առավելապես ռազմակրթական համակարգում ընթացող և նախատեսվող արմատական փոփոխություններին, զինվորական ծառայության այլընտրանքային ծրագրերի մանրամասներին, որոնց նպատակն է հասարակության շրջանում ավելի գրավիչ դարձնել սպայական մասնագիտությունը, ԶՈՒ-երը համալրել առավել պատրաստված, հմուտ ու բանիմաց զինծառայողներով:
Հանդիպման ընթացքում «Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է ծրագրի նոր փուլի ընթացքի հետ կապված մանրամասներն ու նախնական դիտարկումները և նշել, որ արդեն մեկնարկել են այս ձմռանը զորացրվածների հարցումները և այդ շրջանակում իրականացվող դաշտային աշխատանքները։ ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան կատարած այցի շրջանակում «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմը նաև շրջել է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կրթահամալիրի տարածքում, ծանոթացել վարժարանի սաների ուսումնական և կեցության պայմաններին, հաջորդիվ եղել 3-րդ բանակային զորամիավորման սահմանային զորամասերից մեկում, որտեղ նրանց է ներկայացվել զորամասի կառուցվածքը, առանձնահատկությունները, զինվորների սոցիալ-կենցաղային պայմանները: