կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-08 19:21
Հասարակություն

Ավագ լեյտենանտ Միքայել Միքայելյանը ոչնչացրել է թշնամու 6 տանկ ու 4 հրամանատարական դիտակետ. ճանաչենք մեր հերոսներին

Ավագ լեյտենանտ Միքայել Միքայելյանը ոչնչացրել է թշնամու 6 տանկ ու 4 հրամանատարական դիտակետ. ճանաչենք մեր հերոսներին

Արցախի պաշտպանության բանակը շարունակում է հերոսական դրվագներ ներկայացնել պատերազմից:

ՊԲ հերթական հաղորդագրության մեջ ասվում է. «Մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Ալեքսան Հարությունի Սաղաթելյանը 120 մմ ականանետի կրակով ոչնչացրել է թշնամու 3 տանկ, այլ տեխնիկական միջոցներ, մարդկային ուժ:

Շարքային Արմեն Վարդանի Գալոյանը, մարտական դիրքում կասեցրել է հակառակորդի գրոհը և չեզոք գոտուց դուրս բերել վիրավորներին:

Ավագ լեյտենանտ Միքայել Շահենի Միքայելյանը ոչնչացրել է հակառակորդի 6 տանկ ու 4 հրամանատարական դիտակետ:

Ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ընթացող մարտերում հմտորեն ղեկավարել և թշնամական կենդանի ուժեր են ոչնչացրել կապիտան Ներսես Վաչիկի Ներսիսյանը, կապիտան Ռաֆայել Աշոտի Ղազարյանը, լեյտենանտ Սերյոժա Ղարիբի Թադևոսյանը, սերժանտ Էդգար Վալերիկի Հարությունյանը:

Բուժակ, ենթասպա Գուրգեն Բենիկի Գրիգորյանը ցուցաբերել է արիություն, հակառակորդի կրակի տակից տարհանել զոհերին ու վիրավորներին:

Խիզախությամբ ու արդյունավետ գործողություններով աչքի են ընկել կապիտան Հարութ Համբարձումի Դավթյանն ու կրտսեր սերժանտ Կարեն Արմենի Բաբայանը:

Շեխերի մատույցներում անձնական արիությամբ աչքի է ընկել և թշնամուն կորուստներ պատճառել սերժանտ Խորեն Նորիկի Ասատրյանը:

Պահեստազորային սերժանտ Արամ Հովհաննեսի Մարգարյանը հինգ անգամ ետ է մղել թշնամու գերազանցող ուժերի գրոհները:

Հակառակորդի հրետակոծության տակ բազմաթիվ վիրավորների առաջին բուժօգնություն է ցուցաբերել և տարհանել բուժծառայության կապիտան Անուշ Լազարի Միքայելյանը:

Փառք մեր հերոսներին: