|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ.
«Հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված նախաձեռնությունների շուրջ հանրային քննարկումների շրջանակում հանդիպել է մի շարք հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» նախագծերի մանրամասները, ծանոթացրել ծրագրերով ընձեռվող հնարավորություններին, ժամկետային-պայմանագրային տեսակի զինծառայության պայմաններին և առավելություններին։ Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների հարցերին, ծանոթացել նրանց առաջարկներին:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են քննարկման ներակայացված նախագծերի կարևորությունը՝ իրենց աջակցությունը հայտնելով դրանց իրականացմանը»։