|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթին: Նա նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի՝ հանրային դիվանագիտության հարցերով տեղակալի պաշտոնակատար. տեղեկացնում է BBC-ն:
Մինչ այդ հայտնի է դարձել, որ ԱՄՆ վարչակազմը պաշտոնաթող է արել ավելի վաղ պաշտոնանկ արված ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի տեղակալ Սթիվ Գոլդսթինին: ԱՄՆ վարչակազմը Գոլդսթինի ազատման մասին որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ Թիլերսոնին պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու հարցում Սպիտակ տան պաշտոնական դիրքորոշմանը հակասող տեղեկատվություն է հրապարակել:
Հիզեր Նոյերթը ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնում նշանակվել էր 2017 թվականի ապրիլի 24-ին:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռացել է իր պաշտոնից: Նրա փոխարեն պետքարտուղար է նշանակվել Մայք Պոմպեոն: