Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Կառավարությունը թույլ է տվել, որ համայնքի ղեկավարը, ըստ էության, կարողանա բդեշխի կամ խանի կարգավիճակով իր ուզած քայլերն իրականացնել. այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Անդրադառնալով Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի (նկարում) և ավագանիի հակամարտությանը, նա նշեց, որ ընտրություններին ավագանու 15 անդամներից 13-ն է ընտրվել, իսկ հետագայում ընտրվածների թիվը կրճատվել է: Եվ այս պարագայում, երբ, ըստ էության, ավագանի գոյություն չունի, կառավարությունը թույլ է թվել, որ համայնքի ղեկավարը փետրվարի 9-ին նիստ հրավիրի` բյուջեն հաստատելու նպատակով:
Հարկավոր էր նախ ավագանու ընտրություններ անցկացնել, այնինչ` համայնքի ղեկավարը միանձնյա եւ անխնա օգտագործել է համայնքային սեփականություն հանդիսացող համայնքային բյուջեն:
Ա. Մինասյանը նշեց, որ նման խախտումներ կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: