| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2016թ. հունիսի 24-ին դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում մարտի 7-ին վիրահատել են: Այս մասին տեղեկանում ենք Թագուհի Օհանյանի ֆեյսբուքյան էջից /նա ուղեկցում է Ալբերտին/:
Զինծառայողի վիրահատությունը տևել է 6 ժամ 45 րոպե և բարեհաջող ավարտվել: Ալբերտ Դալլաքյանն իրեն շատ լավ է զգում, արդեն քայլում է: Զինծառայողին սպասվում է ևս մեկ վիրահատություն, որը կտևի 4-6 ժամ:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյբուքյան գրառմամբ նախաձեռնել էր հանգանակություն՝ Դալլաքյանի բուժումը դրսում կազմակերպելու համար: «Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը: Նույնիսկ պարզապես այս կոչիս տարածումը ձեր կողմից ևս կարող է օգնել: Աստված պահապան Ալբերտին, մեր բոլոր հերոսներին, բանակին և ժողովրդին»,- գրել էր նախարարը: