կարևոր
583 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-04 13:48
Հասարակություն

Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում

Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում

Սյունիքի մարզում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կրակոցից վնասվածք ստացած Անի Ավետիսյանի առողջական վիճակը բարդ է, նրան դեռ 3 ծանր վիրահատություն է սպասվում, բժիշկները ոտքը փրկելու խնդիր ունեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Անի Ավետիսյանի քույրը` Արփի Ավետիսյանը։ 

«Քրոջս առողջական վիճակը բարդ է, ինչքան էլ փորձում են ներկայացնել, թե իբր վնասվածքները թեթև են, վիճակը լավ է։ Երեկ պետք է լուրջ վիրահատություն անեին, բայց 2 բուռ ոսկորի փշրանքներ են հանել, ասկոլկաների հետ, մաքրել են, որ ինֆեկցիա չանցնի։ Անիին դեռ 3 հատ վիրահատություն է սպասվում։ Բժիշկն ասում `է ծունկն առանձնացել է, ջլերը կտրվել են, բայց հիմա դրա մասին չեն կարող մտածել, քանի որ ոտքը չփրկելու վտանգ կա։ Ասում են` պայքարել են, որ գոնե 8 սմ ոսկոր հեռացնեն, հակառակ դեպքում 14 սմ պետք է հեռացնեին»,-ասաց Արփի Ավանեսյանը։ 

Նրա խոսքով` բժիշկները հույս ունեն, որ կկարողանան իմպլանտ տեղադրել և 8 ամիս հետո նորից վիրահատել։ Բայց այդ ընթացքում կնոջ ոտքը կարճանալու է, պետք է հատուկ «պլատֆորմով» կոշիկ հագնի, որ մյուս ոտքին հավասարվի։

«Բժիշկ ասաց` ոսկոր գոյություն չունի, զարմացած ենք, որ այդքան ոսկոր ու ասկոլկաներ ենք հեռացրել։ Ասաց` նկարն էլ ունենք, կարող եք վիրահատող բժշկից ուզել, տեսնել։ 8 ամիս հետո նորից պետք ա վիրահատեն ու փորձեն ոտքերը իրար հավասարեցնել հատուկ երկաթով»,–ասաց Արփի Ավետիսյանը։

Հարցին` արդյոք այդ ամենն ընդամենը մեկ կրակոցի հետևանքով է եղել, կինը նշեց, որ իր ունեցած տեղեկություններով 2 կրակոց է հնչել։ 

Երբ կինը վիրավոր է եղել ձեռքից ու ոտքից, ադրբեջանցի զինվորը սկսել է նորից լիքցավորել զենքը։ Այդ ժամանակ է, որ կնոջ տղան բռոնցքով հարված է ադրբեջանցու գլխին։

«Երեխու ձեռքը վիրահատել են, երկաթով ճկույթը հավաքել են։ Սկզբից գիպս էին դրել, հետո վիրահատեցին։ Ասում են` մյուս մատերն իրանցով կկպնեն»,–ասաց Արփի Ավետիսյանը։ 
Նրա խոսքով` քրոջ ձախ ձեռքի բութ մատը գրեթե ամբողջությամբ չկա, իսկ մատնեմատի ու միջնամատի ծայրերը չկան։

Արփի Ավետիսյանը շատ է վրդդովվում, որ իշխանական մամուլում կամ քաղաքական դաշտում դեպքը թեթև է ներկայացվում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։