|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պահանջում է քրեական գործ հարուցել՝ պարզելու, թե ինչպես են ԲԴԽ անդամների ընտրությունների ժամանակ կեղծվել «Ելք»-ի պատգամավորների քվեաթերթիկները։
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ քվեարկությունը մանիպուլյացիայի հետևանք է, և «Ելք»-ի բոլոր անդամները դեմ են քվեարկել։ Ընթացակարգերը պետք է նայել, թող քրեական գործ հարուցվի։ Մենք պնդում ենք, որ արդյունքները կեղծվել են, և մեր խմբակցության անդամները վկայի կարգավիճակով ցուցմունք կտան, որ իրենք դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին», - ասաց նա։
Դիտարկմանը` Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ինքը տեղյակ է` «Ելք»-ից 4 պատգամավոր կողմ է քվեարկել, Փաշինյանը պատասխանեց. «Ուրեմն Նաիրա Զոհրաբյանն էլ թող այդ գործի շրջանակներում որպես վկա գա, հիմնավորի իր ասածները»։
Նա ընդգծեց, որ այս ամենն արվում է «Ելք»-ի մեջ պառակտում մտցնելու համար։