կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-19 16:00
Հասարակություն

Հիմա ուզում եք` իմ դեմ քրեական գո՞րծ հարուցվի` նախաքննական գաղտնիք բացահայտելու համար. Փաշինյան

Հիմա ուզում եք` իմ դեմ քրեական գո՞րծ հարուցվի` նախաքննական գաղտնիք բացահայտելու համար. Փաշինյան

Նախաքննության գաղտնիք հրապարակելու կապակցությամբ լրատվամիջոցներից մեկի դեմ քրեական գործ է հարուցված: «Հիմա ուզում եք` իմ դեմ քրեական գո՞րծ հարուցվի»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը լրագրողի այն հարցին, թե ովքեր են այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց որոշ ժամանակ առաջ վարչապետը դիմել էր` «Հանգի’ստ նստեք տեղներդ» կոչով: Նա նաև հավելեց. «Այո, նստեցին տեղները, բա ի՞նչ պիտի անեին»:

Ինչ վերաբերում է բանակցություններում Արցախը ներկայացնելուն, ապա Փաշինյանը նշեց. «Ուրիշ բան է ներկայացնելը, լրիվ այլ բան է գործընկեր լինելը: Մենք գործընկեր ենք աշխարհի  մի շարք երկրների հետ, բայց դա չի նշանակում, որ կարող ենք ներկայացնել մեկս մյուսիս: Արցախի հետ մեր հարաբերությունները չափազանց կարևոր են, և մենք ամեն ինչ անում ենք, որ այդ հարաբերությունները լինեն կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա և մեր ժողովրդի շահերի վրա  հիմնված»:

Լրագրողի ճշտող հարցին, որ այնումենայնիվ ինքը չի՞ խառնվելու Արցախի ներքաղաքական կյանքին ու կադրային քաղաքականությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Շուտով ընտրություններ են, և դրանք պետք է լինեն ազատ, անկախ և թափանցիկ, իսկ որոշում կայացնողը պետք է լինի Արցախի ժողովուրդը»: