Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի կողմից ներկայացված` Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու հարցը:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ նախագիծն իրենք ողջունում են և կողմ են, որ այն ընդունվի: «Կողմ ենք, որ օրենքը հնարավորինս շուտ ընդունվի, ինչը հնարավորություն կտա օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տալ, ոչ թե թողնել դատարանների որոշմանը: Առաջարկում եմ` ընդլայնենք փոխհատուցում ստացողների ցուցակը, ընդգրկենք նաև հոկտեմբերի 27-ի կամ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի հարազատներին և ևս տրամադրել փոխհատուցումներ, այսինքն՝ ընդլայնված կոնցեպտ դնենք»,- ասաց նա:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ ցանակալի է Մարտի 1-ի գործն առաձին դիտարկել, որպեսզի չնույնականացվեն իրականում տարբեր դեպքերի հետևանքները:
Հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նմանատիպ օրենքներ՝ բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխահատուցումներըի մասին, եվրոպական երկրներում կան և գործում են: Նա հավելեց, որ նախագծին որևէ մեկը դեմ չի քվեարկելու: «Բայց պետք է հստակեցնենք տրվող գումարների սահմանները»,- ասաց պատգամավորը: