|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Փետրվարի 24-ին, ժամը 00:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 29/4 հանրակացարանի թիվ 4 մասնաշենքի 3-րդ հարկում էլ. հաշվիչներ են այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:38-ին, մարվել՝ 00:41-ին: Էլ. վահանակում այրվել է 7 հատ էլ. հաշվիչ և 60 գմ մալուխ, ինչի հետևանքով ծխալցվել են 3-րդ հարկի 30 բնակարանները:
Փրկարարները տարհանել են 60 բնակչի և կատարել ծխահեռացման աշխատանքներ: