կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-17 10:20
Հասարակություն

Հրդեհ՝ հանրակացարանում. 60 բնակիչ տարհանվել է, կան տուժածներ

Հրդեհ՝ հանրակացարանում. 60 բնակիչ տարհանվել է, կան տուժածներ

Հոկտեմբերի 16-ին, ժամը 19:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ «Սիրիուսի» 1-ին հանրակացարանի բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում թիվ 1 հանրահացարանից տարհանվել է 60 բնակիչ, որոնցից Ա. Ա.-ն (1954 թ.), Գ. Մ.-ն (1936 թ.) և Ա. Մ.-ն (1937 թ.) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղից Ա. Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Ա.-ի և Գ. Մ.-ի առողջական վիճակը՝ բավարար: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:34-ին, մարվել՝ 21:00-ին:

Այրվել են թիվ 62 բնակարանը՝ ամբողջությամբ (մոտ 15 քմ) և նույն հարկում գտնվող 7 բնակարանների դռներ: