|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ուկրաինայի Խարկովի մարզում ակտիվ ռազմական գործողությունների հատվածներում գտնվող շրջաններից ավելի քան 4000 հազար բնակիչ է տարհանվել:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Նրա տեղեկատվությամբ՝ բնակչության տարհանում է իրականացվել այն տարածքներից, որտեղ սաստկացրել են ռազմական գործողությունները և բնակչության կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում:
Նա նշել է, որ տարհանվածներին, բացի կացարանից, տրամադրվում է նաև մարդասիրական, բժշկական, հոգեբանական և իրավական աջակցություն:
Սինոգուբովը տեղեկացրել է, որ ներկայում ևս 900 տեղ է պատրաստվել տարհանվածների համար, իսկ անհրաժեշտության դեպքում այս թիվը կավելացվի: