|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Yerkir.am-ի տեղեկություններով`այսօր Զեյթունի հանրակացարանների մասնաշենքում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է: Մեր տեղեկություններով` ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր հայտնաբերվել և ձերբակալվել է 49-ամյա Գառնիկ Պողոսյանին դանակահարելու մեջ կասկածվող քաղաքացին:
Ինչպես yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Գործի նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասների մաին կտեղեկացնենք լրացուցիչ: