կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-09 16:37
Տարածաշրջան

Թուրքերը հայերենի դասագրքերն օգտագործում էին շուկայում՝ պանիր փաթաթելու համար

Թուրքերը հայերենի դասագրքերն օգտագործում էին շուկայում՝ պանիր փաթաթելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթում ԻՇԻՊ-ի կողմից Սիրիայում և Իրաքում իսլամական մշակույթի գրքերի ոչնչացումը որակել է «ցեղասպանության փորձ» և «մշակութային կոտորած», հիշել նաև 15-րդ դարում Իսպանիայում ոչնչացված մուսուլմանական ժանագությունը, սակայն չի անդրադարձել ներկայիս Թուրքիայի հողերում իրագործված մշակութային ցեղասպանությանը. գրում է «Ակօս»-ը:

 

Էրդողանը Կ.Պոլսում` «Թոփհանե-ի Ամիրե»-ում, դասական արվեստի ցուցահանդեսի բացման ժամանակ խոսել է մշակութային ցեղասպանության մասին:

 

«Չնայած նախկինում տեղի ունեցած մշակութային կոտորածներին, ցեղասպանության փորձերին, ստացած վերքերին` հաջողվել է պահպանել մեր քաղաքակրթությունը: Աստված տա` Սիրիայում, Իրաքում և մեր քաղաքակրթության տարածաշրջանի յուրաքանչյուր անկյունում այրված, քանդված և դարակներում անմեղորեն պահված, փոշոտ գրքերի հիման վրա շարունակենք մեր զարգացումն ու առաջընթացը»,- ասել է նա:

 

Նշելով, որ ելույթի ընթացքում Էրդողանն ընդհանրապես չի անդրադարձել 1915 թվականին ոչնչացված հայկական մշակույթին, «Ակօս»-ը մեջբերել է արաբ ականատեսներից մեկի` Օսմանյան կայսրության ժամանակ պաշտոնյա Ֆայեզ էլ Հուսեյնի` մշակութային ցեղասպանության մասին խոսքը. «Հայերի կոտորածից հետո, կառավարությունը հատուկ հանձնախումբ ստողծելով, սկսել է գյուղերի վաճառքի գործընթացը: Հայերի մշակութային հարստությունները հանուն ոչնչի վաճառվում էին: Մի անգամ ականատես եղա այդ վաճառքներից մեկին՝ եկեղեցում: Փակել էին հայկական դպրոցների դռներն, ու հայերեն դասագրքերը թուրքերն օգտագործում էին շուկայում՝ պանիր, արմավ, արևածաղիկ փաթաթելու համար»: