|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Ամեն նախագահական ընտրությունից հետո դուք այս հրապարակում եք մնում, պայքարում եք, սակայն իշխանությունը մնում է անփոփոխ: Շատերիդ մազերն այս հրապարակում սպիտակեցին, բայց մեր պայքարը շարունակվում է, իշխանությունը սարսափած է ձեզանից: Մենք Ձեզ հետ միասին մոտենում ենք այս պայքարի հիմնական հանգրվանին՝ ապրիլի 9-ին: Այդ օրը մեր ժողովրդի հիմնական հավաքատեղին պետք է լինի Ազատության հրապարակը: Այս անգամ ապրիլի 9-ին յուրաքանչյուրը պետք է գա Ազատության հրապարակ, պայքարի այս վերջնական փուլին մասնակցի»,- այսօրվա հանրահավաքում հայտարարել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Նշելով, որ ժողովուրդը պետք է լինի խաղի հիմնական գործոնը, սակայն իշխանությունն ուզում է նրան խաղից դուրս հանել, Մակեյանն ավելացրել է. «Ոչ, ժողովրդի դեմ խաղ չկա»:
ՀԱԿ-ի նախկին ներկայացուցիչն այնուհետեւ, ոչ ուղղակիորեն ակնարկելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, կոչ է արել Ազատության հրապարակում նախկինում պայքարած ընդդիմադիր առաջնորդներին հրապարակում լինել նաեւ ապրիլի 9-ին: