Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը վստահ է, որ եթե Արմեն Սարգսյանը դառնա ՀՀ նախագահ, մեր երկիրը շատ կշահի, քանի որ նա մարդ է, ով ունի երկրի ապագայի զարգացման ամբողջական տեսլական:
Այսօր նա լրագրողներին նաև ասաց, որ Արմեն Սարգսյանի հետ տարիների մտերմություն և տարիների փորձ ունի: «Ես մասնակցել եմ ՀՅԴ-ի հետ նրա հանդիպմանը, որի ընթացքում խոսել ենք նաև կրթության մասին: Մեր կրթական համակարգը եկել է մի որակական աստիճանի, երբ պետք է ձևն ամբողջությամբ լցվի բովանդակությամբ: Աշխարհում կրթական համակարգը որոնումների մեջ է, և այստեղ է, որ պարոն Սարգսյանը կարող է օգտակար լինել իր քեմբրիջյան փորձով: Այն մասնագիտությունները, որ այսօր ուսուցանվում են աշխարհում, հաշվել են, որ առաջիկա 7 տարիների ընթացքում դրանց մեծ մասն ուղղակի կարող է գոյություն չունենալ: Ուստի մենք պետք է պատրաստենք համակարգը մի բանի, որը չգիտենք՝ ինչ է լինելու: Սա ենթադրում է արմատական փոփոխություն կրթական մոտեցումների մեջ»,- ասաց նախարարը:
Նա նշեց նաև, որ բարձրագույն և որակյալ կրթության մասին խոսելիս, օրինակ, պետք է ունենանք պայմաններ, քանի որ կրթությունը միայն գիտելիք չէ: Նախարարի մեկնաբանմամբ՝ կրթությունը գիտելիք է և դրան գումարած շատ կարևոր մի բան, որը մենք անվանում ենք դաստիարակություն: