|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիան ներկայացրել է սեփական արտադրության 3-րդ սերնդի հակատանկային ղեկավարվող OMTAS հրթիռը և դարձել այս տեխնոլոգիան ունեցող՝ աշխարհի 5 երկրներից մեկը:
Այս պահին 3-րդ սերնդի հակատանկային հրթիռներ ստեղծվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսրայելում, Չինաստանում և արդեն նաև Թուրքիայում:
Նոր սերնդի հրթիռների հիմնական առավելությունը հեռուստատեսային ուղղորդիչն է`թռիչքի ընթացքում թիրախներ ընտրելու և փոխելու հնարավորությամբ, ինչն այս համալիրը եզակի է դարձնում: Նման հնարավորություններով թուրքական OMTAS–ը լրջորեն մրցելու է իսրայելական Spike համակարգի հետ:
Հետաքրքիր է, որ Ռուսաստանը դեռ չունի նման համակարգեր:
Նշենք նաև, որ իսրայելական Spike-ները Ադրբեջանի կողմից կիրառվել են Արցախյան վերջին պատերազմում։