|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը փետրվարի 7-ին նամակ է հղել Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդին՝ տեղեկացնելով, որ Աֆրինի նկատմամբ թուրքական բանակի կողմից կիրառվող զինված գործողությունները անօրինական են:
«Ներկա իրավիճակը լուրջ սպառնալիք է Սիրիայի քաղաքացիական պատերազմի խաղաղ լուծմանը»,- ասվում է նամակում:
Կանադայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից օկուպացիան հանգեցնում է անմեղ կանանց եւ երեխաների մահվան:
Ընդգծելով, որ Աֆրինը Սիրիայի առավել խաղաղ եւ անվտանգ շրջաններից է, հանձնախումբը հիշեցնում է, որ այն սիրիացի ներգաղթյալների համար ապաստան է: Նամակում նաև նշված է. «Այսօր Աֆրինը շրջապատված է ուժերով, որոնք չեն ուզում այս տարածաշրջանի զարգացումը»:
«Մենք վստահ ենք, որ Կանադան եւ միջազգային հանրությունը քուրդ ժողովրդին աջակցություն ցուցաբերելու բարոյական պարտականություն են կրում»,- կոչ է արել Կանադայի Հայ Դատի հանձնախումբը` խստորեն դատապարտելով հարձակումը, և խնդրել, որ ԱԳՆ-ն ևս օգնի կասեցնել Թուրքիայի ապօրինի գործողություններն ու վերջինիս զինված ուժերը անհապաղ դուրս բերելու պահանջ ներկայացնի:
noranor.ca