Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների, վառելիքա-քսուքային պահեստի պայթյունի, տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների, բռնի տեղահանության հետ կապված անցնող սեպտեմբեր ամսին բազմաթիվ միջոցառումներ իրականացվեցին:
Սեպտեմբերի 19-ին` ագրեսիայի օրը, Արցախի թեմը հոգեհանգստյան կարգ մատուցեց, սեպտեմբերի 24-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի` հատուկ ընտրված հատվածում, «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունն էր, որը կառուցվում է ի հիշատակ այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի, սակայն նրանց սրբատեղի դարձած գերեզմանները ևս մնացել են ադրբեջանական օկուպացիայի տակ:
Շատ տարօրինակ է, որ այսպիսի միջոցառումներին մասնակցություն չունեցան Պաշտպանության բանակի հրամկազմի որևէ ներկայացուցիչ:
ՊԲ հրամանատարի հրամանով, բանակը, զինծառայողները մարտական հերթապահություն են կրել, իսկ կոնկրետ հարձակման օրը` պաշտպանական մարտեր վարել: Մի քանի հարյուր մարդ է զոհվել, անհետ կորել:
Ես ճանաչում եմ տարբեր օղակների բազմաթիվ հրամանատարների, ովքեր ոչ միայն իրենց զոհված զինծառայողների, ընկերների շիրիմներին, այլ նաև ընտանիքներին են այցելում:
ՊԲ հրամանատարը ասելիք չունի՞ իրեն իջեցված հրամանների, իր ղեկավարած բանակի հետ տեղի ունեցածի կամ Արցախի ողբերգական հետևանքների վերաբերյալ:
Արցախի օկուպացիան, ՊԲ լուծարումը չի նշանակում փախուստ իրականությունից կամ պատասխանատվությունից»։