Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գավառի բնակչին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է:
Փետրվարի 12-ին՝ ժամը 21:10-ին, «Գավառ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «զույգ ստորին վերջույթների և կոնքի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, աջ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, աջ ազդրի վերին երրորդականի օտար մարմին /գնդակ/» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի ինքնությունը, ով Գավառի բնակիչ է՝ ծնված 1987 թ., հրազենային վնասվածք ստանալու դեպքի վայրը։
Նախնական տվյալներով՝ Գավառի բնակիչ Հ.Հարությունյանը հրազենային վնասվածքն ստացել է նույն քաղաքի բնակիչներից մեկի տանն արձակված կրակոցների հետևանքով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակոցի հետքեր, փայտի վառարանում՝ տրորված գնդակ, դրսի արտաքնոցում՝ 6 հատ պարկուճ և արնանման հետքեր:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մեկ անձ ձերբակալվել է՝ հանցագործությունը պարտակելու կասկածանքով:
Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ կրակոցներ արձակած անձի ինքնության վերաբերյալ և հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունն շարունակվում է: