կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-13 13:40
Հասարակություն

Մարտին Վարդազարյանին քաղաքապետարանի միջադեպից հետո հիվանդանոց են տեղափոխել

Մարտին Վարդազարյանին քաղաքապետարանի միջադեպից հետո հիվանդանոց են տեղափոխել

Երևան քաղաքի տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Մարդիկ համակարգիչների առջև նստած ուրախանում են, իսկ այստեղ կոնկրետ մարդիկ վատանում են։ Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանին քիչ առաջ տարան Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկա, նենց շան հոտ էին գցել ողջ դահլիճով, հակագազ էր հարկավոր։ Այսօրվա թատրոնը բոլոր տեսակի սահմաններն անցավ»։

Հիշեցնենք, որ այսօր միջադեպ է եղել Երեւանի քաղաքապետարանում:

Yerkir.am-ի հետ զրույցում Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկայից հայտնեցին, որ ավագանու ՀՀԿ-ական անդամ Մարտին Վարդազարյանը տեղափոխվել է իրենց մոտ: «Այո, նա տեղափոխվել է մեզ մոտ 10 րոպե առաջ: Այժմ նա բուժօգնություն է ստանում»,- ասացին կլինիկայից: