կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-07 14:04
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճակատագրի հեգնանք է Վարդազարյանին մեղադրել արդարադատությանը միջամտելու համար․ Միքայել Համբարձումյան

Դատական համակարգի հետ կապված՝ իսկապես շատ հետաքրքիր իրադարձություներ են տեղի ունենում՝ ըստ  Yerkir.am-ի ասաց վերջին պատերազմի ընթացքում ԱԱԾ-ն ղեկավարած սպա Միքայել Համբարձումյանը Պահեստազորի սպաների միության մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ 2018 թ-ի հոկտեմբերին ինքը զբաղեցրել եմ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի պետի պաշտոնը և, ի պաշտոնե, մեր օպերատիվ ստորաբաժանումները նաև հակահետախուզական ապահովման գործառույթ են իրականացրել նաև իրավապահ մարմիների և դատական համակարգի նկատմամբ։

«Ռուբեն Վարդազարյանին անձամբ ճանաչելով, նաև օպերատիվ դիրքերից ելնելով, կարող եմ ասել, որ Վարդազարյանը բավականին փորձառու, հմուտ, հեղինակավոր անձնավորություն է։ Այն, ինչի համար Վարդազարյանին մեղադրում են, ուղղակի զավեշտ է։ Վարդազարյանի նման փորձառություն ունեցող մարդը, չեմ կարծում, նման միամտություն աներ և փորձեր մի քանի ամսվա դատավորին ինչ-որ միջամտություն անել, որը հիմա գնահատվեր արդարադատությանը խոչընդոտել կամ միջամտել»,-ասաց Միքայել Համբարձումյանը։

Նա վստահ է, որ պրն․ Վարդազարյանը ունակ է պաշտպանվելու, և դեռ կտեսնենք՝ դատական հեռանկար այդ գործը կունենա՞, թե՞ ոչ։

«Նույնիսկ մի քիչ կատակի վերածելով ասեմ, որ սա զավեշտ է՝ ճակատագրի հեգնանք, որ Վարդազարյանին մեղադրում են արդարադատությանը միջամտելու համար։ Իսկ թե ինչու եմ այդպես գնահատում, կարծում եմ հասկացողը կհասկանա»,-ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։

Նա նշեց, որ դատավոր Արման Հովհաննիսյանին ևս անձնապես ճանաչում է, գիտի նաև օպերատիվ դիրքերից։

«Արման Հովհաննիսյանը սկզբունքային, օբյեկտիվ, չնայած երիտասարդ տարիքին՝ բավականին հեղինակություն վայելող դատավոր է։ Վստահ եմ, որ այս իրավիճակից պրն․ Հովհաննիսյանը ավելի ամրացած, ավելի կուռ դուրս կգա և կշարունակի նույն ձևի աշխատել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դատախազության գրության հիման վրա կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ։ Իրավաբանները նշեցին, որ դա աբսուրդ է, քանի որ վարույթը հարուցվել է դատավորի մի որոշման մասով, որը դատական բոլոր ատյաններում մնացել է ուժի մեջ եւ անթերի է։ Կա կասկած, որ սա դատավորին ուղղված պատիժ է նրա անհնազանդ կեցվածքի համար։ Հայտնի է, որ այդ գործառույթը իրականացնելու համար ԲԴԽ է գործուղվել Գագիկ Ջհանգիրյանը, սակայն քանի որ Ջհանգիրյանի մոտ չի ստացվել սպառնալիքներով պայմանավորվել դատավորների հետ, նա դատավորներին հնազանդեցնելու՝ նշված մեխանիզմն է մտածել։ Նշենք նաև, որ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ նախագահի աթոռին բերելու համար ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորություննեը կասեցրին և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացրին։

Մանրամասն՝ տեսանյութում․