Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ Գյումրիի բնակչուհու պայուսակը հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
2018 թվականի փետրվարի 4-ին Գյումրիի բնակչուհուց (ազգությամբ ռուս, ծնված՝ 1971թ.) ահազանգ է ստացվել, որ վարձավճարի դիմաց ուղևորափոխադրման ծառայություն իրականացնող անձը կողոպտել է իրեն՝ հափշտակելով պայուսակը։
Նախնական տվյալներով՝ փետրվարի 4-ին՝ ժամը 03։50-ի սահմաններում, վարձավճարի դիմաց ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոմեքենայի վարորդը 1971թ.ծնված կնոջն ու նրա ընկերուհուն տեղափոխել է Գյումրիի Անի թաղամաս։
Գումարը վճարելով՝ կանայք իջել են ավտոմեքենայից և քայլել դեպի շենքի բակը, որից հետո նույն ավտոմեքենայի վարորդը մոտեցել է նրանց և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել ուղևորուհիներից մեկի՝ 1971 թ. ծնված կնոջ պայուսակը, որի մեջ եղել են կանխիկ գումար և այլ պարագաներ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: