Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հայտնել ենք, որ այսօր Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի արհեստագործական ուսումնարանի մոտակայքում՝ Արզնի ձոր կոչվող հատվածում կնոջ դի է հայտնաբերվել: Փրկարարները մոտ 200 մետր խորությամբ ձորից հայտնաբերել են 48-ամյա Լաուրա Չանգլյանի դին: Նախնական տեղեկություններով՝ դիակի վրա բռնության հետքեր չկան:
Նշենք, որ կինը դեռևս հունվարի 12-ին ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած:
Լաուրա Չանգլյանը Կոտայքի մարզի Ակունք գյուղից էր: Yerkir.am-ի հետ զրույցում Ակունքի համայնքապետ Հունան Ռուբենյանը հայտնեց, որ կինն Ակունքում բնակվում էր ամուսնու և տեգրոջ ընտանիքի հետ: Նրա խոսքով՝ Լաուրան կրթված կին էր, օտար լեզուների էր տիրապետում: Պարզվում է՝ կինը դժբախտ կյանք է ունեցել. երկու երեխաները մահացել են 12 և 13 տարեկանում՝ հիվանդությունից:
Գյուղապետը հայտնեց, որ Լաուրան տանից դուրս էր եկել տեգոր կնոջ հոգեհանգստի օրը: «Ոչ ոք չգիտեր, թե ուր է նա գնացել, ի՞նչ խնդիր ունի: Քննություն է տարվում, ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց մեր զրուցակիցը:
Դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում: