Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եթե չլինեին մրցավարական կոպիտ սխալները, մեդալների քանակն ավելի շատ կլիներ»,-հայտարարել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչն ամփոփեց Եվրոպայի երիտասարդական առաջնության արդյունքները:
Մեր թիմը հայրենիք է վերադարձել մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալով:
«Գոհ եմ տղաների մրցելույթներից: Հիմնականում բոլորն էլ լավ են հանդես եկել` իրենց ուժերի չափով: Նրանցից մի քանիսը նոր են տեղափոխվել երիտասարդական թիմ:
Առաջնության ընթացքում մրցավարական ակնհայտ սխալներ եղան մեր ըմբիշների նկատմամբ: Այդ պատճառով Գեւորգ Մխեյանն (66 կգ) ու Արամ Ավագյանը (74 կգ) զրկվեցին մեդալ նվաճելու հնարավորությունից:
Մխեյանի գոտեմարտից հետո ինձ մոտեցավ մրցավարական հանձնաժողովի նախագահը եւ ներողություն խնդրեց: Նա ինձ ասաց, որ մրցավարական սխալներ լինում են: Այս դեպքում գորգի ղեկավարը ճիշտ որոշում չէր կայացրել եւ, որ նրան պատժել են:
Բայց այդ ներողությունն էական չէ, քանի որ մեր ըմբիշները զրկվել են մրցանակային տեղից: Բայց տղաները չեն հուսահատվել: Ես նրանց ասել եմ` յուրաքանչյուր պարտություն նոր հաղթանակի սկիզբն է: Նրանք դեռ երիտասարդ են ու էլ ավելի ուժեղ են հանդես գալու հետագայում»,- եզրափակեց Ավետիք Վարդանյանը: