|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր ԱԺ նիստում պատգամավոր Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ երեկ իր և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպին:
«Երեկ իմ մասնակցությամբ տհաճ միջադեպ է եղել: Ցավում եմ, որ որոշ լրատվամիջոցներ, սոցիալական ցանցերի օգտատերեր ոչ դրական գնահատական են տվել խորհրդարանին, բայց նաեւ ուզում եմ ասել՝ մյուս կողմը եղել է խուլիգան, որի հետագա գործունեությունը փորձել եմ կանխել: Հարգելի' լրագրողներ, ճիշտ եք անում, որ քննադատում եք բռնությունը, բայց կխնդրեի ուսումնասիրեք` այն լրագրողները, որոնք պատվեր են կատարում` թերթի գլխավոր խմբագրի, ուսումնասիրեք՝ իրավունք ունե՞ն լրագրությամբ զբաղվելու: Բարձր եմ գնահատում լրագրությունը, կցանկանամ, որ այդ դաշտում լինեն լրագրողներ, ոչ թե բանսարկու, տգետ անձեր: Կրկին ներողություն, որ այդ միջադեպի հետ կապված ոչ դրական գնահատականներ են հնչել ԱԺ-ի հասցեին»,- հայտարարեց պատգամավորը: