|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ոչ մի ահաբեկչական խմբավորման չի աջակցում և բոլոր նրանք, ովքեր այսպես են ընկալել իմ հայտարարությունը՝ սխալ են ընկալել, եթե ես եմ եղել սխալ ընկալման պատճառը, ապա ես ներողություն եմ խնդրում: Այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք կառավարության նիստում քննարկվել էր «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը «Գնումների մասին» օրենքում փոփոխությունների մասին, որով առաջարկվում էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները։ Կառավարությունը մերժել էր այն` համարելով, որ տեղեկատվության թափանցիկությունը կվնասի պետական անվտանգությանը: