կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-18 10:50
Իրավական

Միայնակ թոշակառուից գողացել են սեփական հուղարկավորության համար պահված վերջին գումարը

Միայնակ թոշակառուից գողացել են սեփական հուղարկավորության համար պահված վերջին գումարը

ՄԻՊ-ը հայտնում է, որ միայնակ թոշակառու, առաջին կարգի հաշմանդամ, բռնադատված քաղաքացին դիմել է oմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով աջակցել, որ վերացվի քննիչի անարդար որոշումը:

 

«Թոշակառուն գալով տուն նկատել է, որ ամբողջ գույքը հանել են դուրս, իսկ բաճկոնի գրպանից գողացել 400 հազար դրամն ու 100 եվրոն, որոնք պահել էր իր հուղարկավորության ծախսերը հոգալու համար: Սակայն քննիչը որոշել է մերժել քրեական գործի հարուցումը՝ պատճառաբանելով, որ քննությամբ գողության մասին տվյալներ ձեռք չեն բերվել:

 

Պաշտպանը միայնակ թոշակառուի խնդրի մասին գրություն է ուղարկել գլխավոր դատախազին:

 

Ի պատասխան՝ Պաշտպանին հայտնել են, որ թոշակառուի դիմումով Երևանի դատախազը վերացրել է քննիչի որոշումը և հարուցել է քրգործ: Թոշակառուին նաև պարզաբանել են, որ քննիչի անաչառությանը կասկածելու դեպքում կարող է բացարկ հայտնել վերջինին»,- հայտնում է ՄԻՊ գրասենյակը: