|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ստանձնման շրջանակներում այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում իր աշխատանքները սկսեց «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» խորագրով համաեվրոպական խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցող 32 երկրների եւ միջազգային կառույցների ավելի քան 80 ներկայացուցիչների թվում է նաեւ Հունգարիայի ՍԴ նախագահ Պետեր Պացոլաին:
Այսօր ԱԺ-ում լրագրողների խնդրանքով անդրադառնալով Հունգարիայի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձման փաստին` Պացոլաին թեեւ ընդգծեց, որ չի ներկայացնում պաշտոնական Հունգարիան, տեղյակ չէ արտահանձման նախապատմությանը, նրբություններին, բայց ուզում է իր անունից ներողություն խնդրել հայ ժողովրդից ստեղծված խնդրի համար:
Հունգարիայի ՍԴ նախագահը տեղեկացրեց, որ Հունգարիայի ղեկավարությունն ակնկալում էր, որ Սաֆարովը Ադրբեջանում կշարունակի կրել իր մնացած պատիժը, բայց Ադրբեջանն ազատ արձակեց եւ հերոսացրեց Սաֆարովին, ինչն էլ, ըստ Պացոլաիի, զարմացրել է Հունգարիայի իշխանություններին: Հունգարիան, ըստ նրա, նման բան չէր սպասում: