Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-12-12 13:00
Հասարակություն

Լավ էլ ուտում եմ կարտոֆիլ, դուք ձեզ տեսեք. Խոսրով Հարությունյան

Լավ էլ ուտում եմ կարտոֆիլ, դուք ձեզ տեսեք. Խոսրով Հարությունյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ չի պատրաստվում ներողություն խնդրել և հրաժարական ներկայացնել իր կատարած հայտարարությունների համար: «Ես որևէ հայտարարություն չեմ արել, այլ մեկնաբանել եմ իմ գործընկերոջ խոսքը»,- ասաց նա:

Հարցին` կարտոֆիլ չի՞ օգտագործում, պատասխանեց. «Իմիջիայլոց, լավ էլ ուտում եմ, դուք ձեզ տեսեք»:

«Ի՞նչ միս եք նախընտրում» հարցին էլ արձագանքեց. «Դուք արդեն զավեշտի եք վերածում»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը ասել էր. «Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար, թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»:

Հարությունյանն էլ ասել էր. «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը, միևնույն է, գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»: