կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-17 18:55
Իրավական

3535 ՃՏՊ-ներում զոհվել է 279 քաղաքացի

3535 ՃՏՊ-ներում զոհվել է 279 քաղաքացի

Հունվարի 16-ին 2017 թվականի աշխատանքերն ամփոփվեցին նաև Ճանապարհային ոստիկանությունում։ Խորհրդակցությանը ներկա էին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը և ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալները, ստորաբաժանումների պետերը զեկուցեցին իրենց ենթակայությամբ գործող ծառայությունների 2017 թվականին կատարած աշխատանքի արդյունքների մասին։ 
Անցած տարի տեղի է ունեցել 3535 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 279, մարմնական վնասվածքներ ստացել՝ 5179 քաղաքացի։ Նվազել է ծանրության գործակիցը՝ 5.1 տոկոս։ 
Արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 336365 խախտում, այդ թվում 6312-ը ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու փաստով։
2017-ին ճանապարհային ոստիկանությունը կազմակերպել և պատշաճ իրականացրել է «Շրջանավարտ-2017», «Մաքուր Հայաստան», «Զգուշացեք, երեխաներ են» և այլ միջացառումներ։ 
Ճանապարհային երթևեկության կազմակերպման ուղղությամբ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր ու երթևեկության փոփոխություններ հապաղումներից ու խցանումներից խուսափելու ուղղությամբ։
Ոստիկանության պետի տեղակալը դրական գնահատեց իրականացրած աշխատանքը, հույս հայտնելով, որ այս տարի կշտկվեն 2017-ի թերությունները ու բացթողումները։

Ոստիկանության մամուլի ծառայություն