|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՌԴ Սարատովի մարզի Դերգաչովսկի շրջանում մարտի 26-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու հայ է զոհվել. հայտնում է sarnovosti.ru-ն:
Վթարը տեղի է ունեցել Նովոռոսլյաևկա գյուղի մոտ՝ «Էնգելս-Երշով-Օզինկի» ավտոճանապարհի 223 կիլոմետրում, բախվել են ВАЗ-2110 և КамАЗ ավտոմեքենաները (վարորդը 1987 թ. ծնված):
ВАЗ-2110-ի ղեկին եղել է 1991 թվականին ծնված Արմեն Ղազարյանը: Նախնական տվյալներով՝ նա կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և դուրս եկել հանդիպակաց գոտի՝ բախվելով բեռնատարին: Վթարի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են ստացել Ղազարյանը և նրա ուղևոր Սերյոժա Հարությունյանը: