Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ձեռնպահ մնաց գնահատական տալ քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատանքին՝ կապված Ճվճվ Արոյի կրտսեր որդու նկատմամբ հետախուզում հայտարարելու հետ։
«Տվյալ դեպքում բոլորի գործունեությանը գնահատական տալ չեմ կարող։ Խոսքը կոնկրետ իրավիճակին է վերաբերում, այլ ոչ թե ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ տալուն»,- նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ Ճվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի կրտսեր որդու՝ Սերժ Վարդանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը ու հունվարի 9-ին`հանցագործությունից երկու ամիս անց ձերբակալությունը իրավապահների հասցեին բուռն քննադատության ալիք էր բարձրացրել։ Ոստիկանության պաշտոնյաները հայտարարել էին, որ հետախուզում հայտարարելու որոշում իրենք չեն կայացնում և միայն այդ որոշումը կատարող են՝ այդպիսով քննադատության թիրախ դարձնելով քննչական կոմիտեի գործունեությունը: Սերժ Վարդանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու տեղեկությունները տարածվել էին նրա եղբոր մասնակցությամբ ողբերգական վթարից հետո, ինչի հետևանքով երկու ոստիկան էր մահացել։
Դիտարկմանը` արդյո՞ք Արա Վարդանյանի որդիների գործողությունները չեն փաստում, որ երկրում անպատժելիությունն ու հովանավորչությունն են գործում, նախարարն արձագանքեց. «Անպատժելիություն և հովանավորչություն մեր երկրում, որպես կանոն, չկա։ Նման յուրաքանչյուր դեպք արժանի է ոչ միայն պարսավանքի, այլև պատասխանատվության»։
Պնդմանը, թե այսքան տարի պատժելիության մթնոլորտի ականատես չենք եղել, Հարությունյանը հակադարձեց. «Պետք է լինել կույր, որպեսզի դա չտեսնել»։