|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Շաբաթ երեկոյան մի շարք ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, թե ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Լեոնտևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
Московский комсомолец-ը լուրերի իսկությունը ստուգելու նպատակով այցելել է Լեոնտևին: Պարզվել է, որ նա տանն է և ընդամենը գրիպով է հիվանդ:
Լեոնտևը նույնիսկ կատակել է իր առողջական վիճակի մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ. «Ես ինձ արդեն Լենինի կարգավիճակում եմ զգում, որի առողջական վիճակի մասին զանազան տեղեկություններ էին շրջանառվում նրա դեմ կատարված մահափորձից հետո: Հույս ունեմ, որ իմ բուժման արդյունքն այլ կլինի»: