Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«13 կուսակցությունների համատեղ հայտարարության հրապարակումից հետո պաշտոնական որևէ արձագանք չի եղել»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց հայտարարությունը երկու օր առաջ հրապարակած ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, երբ լինի պաշտոնական արձագանք, հայտարարության ներքո ստորագրած ուժերը կհանդիպեն, կքննարկեն, կպլանավորեն իրենց հետագա գործողությունները։
Հարցին, թե սպասելի՞ էին հայտարարությանը հետևած արձագանքները, մասնավորապես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, ՀՅԴ ներկայացուցիչն ասաց.
«Գիտե՞ք, չեմ ուզում այս պահին որևէ մեկին մեկնաբանել, չնայած շատ ասելիք կա։ Կամփոփենք, դրան կանդրադառնանք, քանի որ բոլոր կուսակցությունների անունից խոսելու իրավասություն չունեմ»։
Անդրադառնալով այն մեկնաբանություններին, ըստ որոնց, կուսակցությունների հայտարարության մեջ սահմանադրական կարգի տապալման, պետական հեղաշրջման նյուանսներ ու վտանգ են տեսել, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց.
«Գլուխները պատին են տալիս։ Ով այդպես է մեկնաբանում, ուրեմն չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը»։
Հիշեցնենք, որ քաղաքական ուժերի համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ասված էր.
«Դիմում ենք ՀՀ կառավարությանը և պահանջում.
1. Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ, պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, գործողություններ կատարելու ու համակարգելու իրավասություններով։
2. Հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավվել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետերին, պաշտպանության ու արտաքին գործերի նախարարներին, ռազմական ու քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց»։