|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Թեև քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի ուղեվարձը դեռևս փոփոխության չի ենթարկվել, սակայն արդեն վերանայվել է դեպի Ռուսաստան և այլ ուղղություններով ավտոբուսների ուղեվարձը: Օրինակ՝ «Բասթրևել» ընկերությունը դեպի Մոսկվա ավտոբուսի տոմսը 5 հազար դրամով թանկացրել է: 24-25 հազար է դարձել նաև Երևան-Սամարա տոմսը: Այն Նախկինում 20 հազար դրամ էր: 5 հազար դրամի չափով ավտոբուսի տոմսերը թանկացրել է նաև «Ֆարսաժ- տուր» ընկերությունը: Ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպի Մոսկվա ավտոբուսի տոմսը նախկինում արժեր 15 հազար դրամ, իսկ հիմա դարձել է 20 հազար դրամ: Նույնքան էլ թանկացել են նաև դեպի Ռուսաստան և այլ ուղղություններով տոմսերը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: