|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ հանրային քննարկում է նախաձեռնել ։ Խմբակցությունը ներկայացնում է Երևան քաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նախագիծը։
«Իշխանություններն առաջարկում են թանկացնել տրանսպորտի գինը՝ պատճառաբանելով, որ նոր ավտոբուս ենք բերել ,հետագայում կարող է թանկ արժենալ պահպանումը, սպասարկումը , ծախսերը և այլն,դրա համար մենք քաղաքացու գրպանից էդ գումարը պետք է վերցնենք, մենք ասում ենք՝ դեմ ենք ձեր մոտեցմանը և առաջարկում ենք ուղեվարձը սահմանել 0-ից մինչև 100 դրամ․․․․ Եթե քաղաքցին օգտվումէ 4 և ավելի անգամ արդեն կարող է օգտվել այն համակարգից, որն առաջարկում ենք»,-քննարկմանն ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացին պարտավոր չէ վճարել անարդյունավետ համակարգի համար,և, ուրեմն, պետք է վճարի 100 դրամ ուղեվարձ։