|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով վարչապետի թեկնածության առաջադրման և նախագահի ընտրության վերաբերյալ հարցին, Շարմազանովը նշեց, որ այդ քննարկումները ՀՀԿ-ում սկսվելու են հաջորդ շաբաթվանից:
«Գիտեք, որ հանրապետության նախագահը պետք է լինի անկուսակցական:Կարծում եմ հանրապետության նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն կներկայացնի մի թեկնածուի, ով կունենա շատ լուրջ կենսագրություն, լուրջ հեղինակություն և անելիք»,- ասաց Շարմազանովը:
Ինչ վերաբերում է հարցին, արդյո՞ք ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կդառնա նախագահ, Շարմազանովը նշեց, որ Գագիկ Հարությունյանը նշել է, որ նախագահ դառնալու ցանկություն չունի: