կարևոր
574 դիտում, 9 ժամ առաջ - 2025-06-18 12:00
Հասարակություն

Իշխանությունը վտանգ է տեսնում, երբ եկեղեցու մասին խոսում են մեծ հեղինակություն ունեցող անձինք. Աբրահամյան

«Սամվել Կարապետյանի մասով նաև հարձակումներ կան Ադրբեջանի կողմից։ Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը վաղուց փորձում է միջազգային հետախուզություն հայտարարել ու ճնշում գործադրել նրա նկատմամբ, քանի որ ըստ նրանց՝ Սամվել Կարապետյանն Արցախում բավականին մեծ ներդրումներ է արել, ինչն իրականություն է։ Բոլոր այն մարդիկ, որոնք ներդրում են կատարել Արցախում, հայտնվում են Ադրբեջանի սև ցուցակում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Լրագրողները փաստեցին՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է գրառումներ անել ՀԷՑ-ի` պետականացնելու թեմայով, Տիգրան Աբրահամյանն արձագանքեց․ «Իշխանության կամայականությունները տարբեր փուլերում արտահայտվում են։ Մեր բոլորի աչքի առաջ են եղել, երբ իշխանությունները տարբեր գրոհներ են սկսում այն ինստիտուտների ու գործիչների նկատմամբ, որոնք իրենց դիրքորոշումից տարբեր մոտեցնում են ներկայացրել։ ՀԷՑ-ի դեպքում իմ տպավորությունն այն է, որ Սամվել Կարապետյանն  առանձնապես մտահոգություն չունի այդ մասով։ Ամեն ինչ անելու է՝ անկախ նրանից՝ իրեն ֆինանսական կորուստ կլինի, թե՝ ոչ։ Սա այլ խնդիր է առաջացնում։ ՀՀ-ն ունի փոքր տնտեսություն, բայց պոտենցիալ ներդրողները, կառույցները, որոնք հետևում են աշխարհում տեղի ունեցող միտումներին, սա ընկալում են՝ որպես մարդկանց սեփականության դեմ հարձակում, և ազդելու է ՀՀ-ի վարկանիշի, հետագայում հնարավոր ներդրումների վրա՝ անկախ նրանից, թե դրա հիմքում այսօրվա քաղաքական ուժն ինչ է դնում»։ Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ իշխանությունների համար կա առաջնահերթություն․ «Այդ առաջնահերթությունն իրենց իշխանության երկարաձգումն է՝ անկախ նրանից, թե դա ինչ հետևանքներ կթողնի ՀՀ-ի, ՀՀ-ի պետականության վրա։ Կա մի գիծ, և դա անցնում է նրա՝ իշխանության պահպանության և վերարտադրության ճանապարհով։ Այն վարքագիծը, որը դրսևորում է իշխող ուժի ղեկավարը և արտահայտվում է սոցցանցում, վաղը կարող է իրեն հռչակել՝ որպես հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ և ասել, որ այն խումբը, որ մենք ձևավորել ենք, օբյեկտիվ առումով համարում է, որ ես կարող եմ այդ տեղը զբաղեցնել։ Երբ մարդը գնում է վա բանկ, ստեղծված իրավիճակում տրամաբանություն ակնկալել նրա քայլերից, չենք կարող»։

Մանրամասն՝ տեսանյութում։