| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  7 տարի առաջ - 2018-01-06 17:36
            7 տարի առաջ - 2018-01-06 17:36  
         
                
            5-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով 35-ամյա տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Մանկահասակ երեխան տղամարդու ընկերուհու փոքրիկն է եղել, տղամարդը նրանց հյուրընկալել է իր՝ Արաբկիր վարչական շրջանում գտնվող տանը, և երբ ընկերուհին տանից բացակայել է և փոքրիկը մնացել է իր խնամքին, այդ ժամանակ էլ երեխայի նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույի բռնի գործողություններ:
Ըստ մեղադրանքի՝ տղամարդը, 19.08.2017 մինչև 01.09.2017թ. ընկած ժամանակահատվածում հյուրընկալելով ընկերուհուն և վերջինիս 07.03.2012թ. ծնված մանկահասակ դստերը, օգտվելով երեխայի անօգնական վիճակից, իր համար ակնհայտ 14 տարին չլրացած մանկահասակ փոքրիկի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Մանրամասն` սկզբնաղբյուրում: