կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-12-29 19:47
Քաղաքական

Նախագահի աշխատակազմի անդամները պարգեւատրվել են

Նախագահի աշխատակազմի անդամները պարգեւատրվել են

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Մաքսիմի Հարությունյանը պետական կառավարման համակարգում երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար  պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

ՀՀ նախագահի աշխատակազմի մի քանի ներկայացուցիչներ ևս պարգևատրվել են նախագահի կողմից: Այսպես`  երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակի գլխավոր օպերատոր Տիգրան Ռիգոլետտոյի Կարապետյանը պարգևատրվեց Երախտագիտության մեդալով,  նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի տեղակալ Նարեկ Ֆահրադի Ափուջանյանը  պրգևատրվեց  Երախտագիտության մեդալով, ՀՀ  նախագահի օգնական Հրայր Հովհաննեսի Ղուկասյանը պարգևրատրվեց  Մխիթար Գոշի մեդալով, ՀՀ  նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակի գլխավոր օպերատոր Կարեն Էդուարդի Ազատյանը պարգևատրվեց  Երախտագիտության մեդալով, ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակի գլխավոր օպերատոր Դավիթ Արփիարի Հակոբյանը պարգևատրվեց  Երախտագիտության մեդալով, պետական կառավարման համակարգում երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես ԱշոտիՀովսեփյանը պարգևատրվեց  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: