Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Դեկտեմբերի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի միջև համագործակցության պլանի ստորագրման պաշտոնական արարողությունը:
Պլանը ստորագրվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօերն, գեներալ-մայոր Մ. Ղազարյանի և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի զորամասի հրամանատար գնդապետ Վ. Ելկանովի կողմից:
Համագործակցության պլանով նախատեսված է ապահովել տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների ծագման կամ ծագման վտանգների մասին ազդարարում և տեղեկատվության փոխանակում, համատեղ ուսումնավարժությունների անցկացում, վթարավերականգնողական փրկարարական աշխատանքների կազմակերպում և արտակարգ իրավիճակներում տուժածների կենսագործունեության ապահովման միջոցառումների իրականացում:
Համագործակցության պլանի խնդիրներից է նաև քիմիական, կենսաբանական և ճառագայթային վարակների ենթարկված տարածքների բացահայտումը, սանիտարական միջոցառումների, արտակարգ իրավիճակներից հետո վերականգնողական միջոցառումների համատեղ իրականացումը և այլն: